Կաթողիկոսը սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է. Ծովինար Վարդանյան

«Իրենց հիմնական նպատակը այս պահին որևէ անկարգություն ու բախում հրահրելն է՝ հաշվի առնելով, որ շարժումը հասել է տրամաբանական ավարտին։ Քաղաքացիները պետք է զգոն լինեն ու հասկանան, թե արդյոք պատրա՞ստ են դրան մասնակից դառնալ»։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը։


Վարդանյանի խոսքով՝ այսպիսով եկեղեցու անունը ևս հեղինակազրկվում է. «Կարելի է ասել, որ կաթողիկոսը սղոցում է այն ճյուղը, որի վրա ինքն է նստել»։


Պատգամավորը ընդգծեց՝ չի հասկանում, թե ինչպես կարող է հոգևորականը նշել, որ ինքը «սառեցված է». «Մարդը իրեն անվտանգության բարձիկ է ստեղծել, ինքը իր արքեպիսկոպոսական աստիճանը պահել է ու եկել է փողոցում զբաղվելու քաղաքականությամբ, իսկ եթե չստացվի, ինքը կվերադառնա և կշարունակի զբաղվել հոգևոր գործունեությամբ։ Ես ինչքանո՞վ վստահեմ նրա գործունեությանը»։


Մանրամասն՝ տեսանյութում